top of page

Կրթական հետազոտություններին նվիրված միջազգային հեղինակավոր համաժողովը կայանալու է Երևանում. ԿԳՄՍՆ

Jan 19, 2022
1 min read


2022 թ.-ի օգոստոստի 22-26-ը Երևանում տեղի կունենա Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022): ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է կրթական հետազոտությունների վերաբերյալ համաժողովներ (ECER), որոնք անցկացվում են որևէ անդամ երկրում: Համաժողովները մեկտեղում են ավելի քան 2000 պատվիրակների աշխարհի 43 երկրներից և համարվում են ոլորտի կարևորագույն իրադարձություններից: 2022 թվականի համաժողովի անցկացման վայր ընտրվել է Երևանի պետական համալսարանը, որը 2014 թվականից Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի անդամակցությամբ դարձել է Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ: Երևանում կայանալիք ECER 2022 համաժողովի թեման է՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա»: Համաժողովի կազմակերպիչներն ակնկալում են հայաստանյան բուհերի և գիտակրթական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը ECER 2022 համաժողովին: Մասնակցելու համար անհրաժեշտ է հարթակում գրանցվել մինչև 2022 թ. հունվարի 31-ը: Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք գրել ecer2022_yerevan@ysu.am էլ. հասցեին: Համաժողովին մասնակցելու վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ հղմամբ և կից առդիրներից:

 
 
 

Comments


bottom of page