top of page

Կրթական հաստատությունները վաղը չեն գործի. վարչապետն ընդհատում է արձակուրդը

Mar 12, 2020
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդհատում է արձակուրդը և վերադառնում աշխատանքի: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մենք կորոնավիրուսի ևս երկու հաստատված դեպք ունենք: Դրանք ոչ թե նոր դեպքեր են, այլ երեկ արձանագրված անձանց հետ կապված են: Հաստատված դեպքերը կապված են թոքաբորբ տանող կնոջ հետ՝ նրա ամուսինն ու որդին են: Նրանք երեքն էլ Էջմիածին քաղաքի բնակիչներ են :

Որոշեցի ընդհատել իմ արձակուրդը և վաղը կառավարությունում խորհրդակցություն հրավիրել իրավիճակը ամբողջությամբ գնահատելու համար: Վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի, ոչ դպրոցները, ոչ բուհերը, ոչ էլ նախակրթարանները»,- այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց։

 
 
 

Comments


bottom of page