top of page

Կրեմլում գնահատել են Անկարայի՝ թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մտադրությունը

Nov 16, 2020
1 min read

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ զինվորականներին Ադրբեջան ուղարկելու Անկարայի մտադրությունը Թուրքիայի ներքին օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի կատարում է, փոխանցում է РИА Новости- ն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարան է ուղարկել զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մասին օրինագիծ:

«Բանն այն է, որ Ադրբեջանի տարածքում լինելու է մոնիթորինգային կենտրոն, այնտեղ պետք է ուղարկել թուրք զինվորականներին՝ դա Թուրքիայի ներքին օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի կատարումն է։ Դա Թուրքիայի ներքին գործն է»,-պարզաբանել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի տարածքում մոնիթորինգային կենտրոնի ստեղծումը «Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ պայմանավորվածության արդյունք է»:

 
 
 

Comments


bottom of page