top of page

Կրեմլը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկու փուլերի արդյունքներով բանակցություններն անհաջող է անվանել

Jan 13, 2022
1 min read


Ժնեւում եւ Բրյուսելում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի խորհրդակցությունները դրական էին, սակայն անհրաժեշտ են պատասխաններ սկզբունքային հարցերին, որոնց վերաբերյալ գրանցվել են տարաձայնություններ, սա վատ է եւ կարելի է համարել մինուս բանակցությունների երկու փուլերի համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Պեսկովն օրինակ է բերել ապաէսկալացիայի հարցով Մոսկվային ուղղված Արեւմուտքի կոչերը՝ նշելով, որ եթե ՆԱՏՕ-ն ցանկանում է թելադրել, թե Ռուսաստանը որտեղ պետք է զորքերը տեղափոխի իր տարածքում, ապա դա դժվար թե հնարավոր լինի։ Չորեքշաբթի օրը Բրյուսելում կայացել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը։ Հանդիպումը հաջորդել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցություններին, որոնք տեղի են ունեցել հունվարի 9-10-ը Ժնեւում։

 
 
 

Comments


bottom of page