top of page

Կրեմլը հայտնել է, թե որն է Պուտինի և Զելենսկու հանդիպման պայմանը

Mar 31, 2022
1 min read


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը պետք է նախորդի երկրների միջեւ պայմանագրի տեքստի վրա աշխատանքի ավարտը։ Պայմանի մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը հինգշաբթի՝ մարտի 31-ին, մեջբերում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ նախագահների հնարավոր հանդիպման հստակ ժամկետներ չկան։ Ավելի վաղ այն մասին, որ պետությունների ղեկավարների հանդիպման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ Մոսկվան եւ Կիեւը կնախապատրաստեն եւ կհաստատեն պայմանագիրը, հայտնել էր ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

 
 
 

Comments


bottom of page