top of page

Կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս. կառավարության կոչը՝ երևանյան բակերում

May 29, 2020
1 min read

ՀՀ կառավարությունը ևս մեկ անգամ քաղաքացիներին կոչ է անում կրել դիմակներ, դրանք հանել միայն սնվելիս:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է բակերից մեկում ավտոմեքենայից հնչում ՀՀ կառավարության հորդորը.

«Ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է: Բոլորիդ կոչ ենք անում կրե՛լ դիմակներ եւ դրանք հանե՛լ միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը եւ բերանը: Պարբերաբար ախտահանե՛ք ձեր ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով մի՛ դիպեք ձեր դեմքին: Պահպանե՛ք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ»:

Կառավարությունը հորդորում է կրել դիմակներ եւ դրանով փրկել հարյուրավոր կյանքեր:

Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարելի է օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլեւ ինքնաշեն դիմակներ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նաև շնորհակալություն է հայտնում մարդկանց՝ հակահամաճարակային կանոնները պահպանելու համար:



 
 
 

Comments


bottom of page