Կրակային պատրաստության պարապմունք
Mar 23, 2021
1 min read

4-րդ զորամիավորման վարչակազմի սպաների հետ մարտի 22-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ հրահանգավորվել են հրաձգային վարժաձևերի կատարման, կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։ Ստուգվել են հաստիքային զենքի տիրապետման հմտությունները և կրակի վարման անհատական վարժվածությունը:




Comments