Կտրուկ սրվել է իրավիճակը Ղազախստանում. Աբովյան
Jan 4, 2022
1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Կտրուկ սրվել է իրավիճակը Ղազախստանում։ Գրեթե բոլոր խոշոր քաղաքներում հենց այս պահին զանգվածային անկարգություններ են տեղի ունենում։ Տասնյակ հազարավոր ղազախստանցիներ դուրս են եկել փողոցներ և վանկարկում են հակաիշխանական «լոզունգներ»։ Հիշեցնենք, որ խնդիրը ծագել է Ղազախստանի նախագահ Տոկաևի այն որոշումից, համաձայն որի, համարյա երկու անգամ թանկացել է հեղուկ գազի գինը բնակչության համար։ Ճիշտ է, թանկացման որոշումն արդեն չեղարկվել է, սակայն մարդիկ միևնույն է շարունակում են զանգվածային բողոքի ակցիաները։ Մի խոսքով, Ղազախստանում նույնպես Ապագա Կա՛»։




Comments