Կվճարվեն «Նաիրիտ-գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձը և նպաստները
Dec 16, 2021
1 min read

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 16-ի նիստում վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում և 237,862.4 հազար դրամ հատկացրել Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Արդյունքում կվճարվեն «Նաիրիտ-գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձը և 18 աշխատակցի չվճարված նպաստները:




Comments