top of page

Կութ գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Sep 1, 2021
1 min read

Սեպտեմբերի 1-ին, ժամը 13։42-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կութ գյուղի հարակից խոտածածկ տարածքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կութ գյուղի հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 16 հրշեջ-փրկարար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։31-ին, մարվել՝ 20։58-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

 
 
 

Comments


bottom of page