top of page

Կորոնավիրուսով վարակվածներին բուժօգնություն կտրամադրեն նաև այլ պրոֆիլների բուժկենտրոններ

Apr 9, 2020
1 min read

Կառավարությունը հավանություն տվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Ըստ հիմնավորման, օրինագծերի նպատակն է հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ախտահարված անձանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծավալի և պատշաճ որակի ապահովումը:

Ըստ այդմ՝ առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանն այլ բուժաշխատողներ, այդ թվում կլինիկական օրդունատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում:

Նախագծերն ուղարկվել են Ազգային ժողովի հաստատմանը:

 
 
 

Comments


bottom of page