top of page

Կորոնավիրուսով վարակված մեր ամենածանր հիվանդն այսօր լքեց մեր կենտրոնը․ Կարեն Պողոսյան

May 1, 2020
1 min read

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկոյան ևս բարի լուր ունեմ՝ տուն ուղարկեցինք մեր ամենածանր հիվանդին Խ.Վ.-ին 32 տարեկան: Մեր կենտրոն էր ընդունվել 28.03.20թ. Covid 19, երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, շնչառական անբավարարություն 3-րդ աստիճան ախտորոշմամբ, SpO2- 65%, ծայրահեղ ծանր վիճակում: Վերակենդանացման բաժանմունքում միացվել էր արհեստական շնչառության սարքին: Վերակենդանացման բաժանմուքի ամբողջ անձնակազմը, հմուտ բժիշկները, բաժանմուքի վարիչ Անահիտ Բարսեղյանի ղեկավարությամբ օր ու գիշեր պայքարեցին հիվանդի կյանքի համար: Այսօր մեր հիվանդը քայլելով՝ ուսապարկը ուսերին, ժպիտը դեմքին լքեց մեր կենտրոնը: Հատուկ շնորհակալություն վերակենդանացման բաժանմունքի անձնակազմին և ողջ կոլեկտիվին»: 

 
 
 

Comments


bottom of page