Կորոնավիրուսով վարակված կնոջ ընտանիքը ահազանգից հետո ապահովվել է սննդով
Jun 2, 2020
1 min read

Երեկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ահազանգած ընտանիքը, որի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, և ընտանիքը մեկուսացման մեջ ապրելու միջոցներ չուներ, ապահովվել է սննդով, և սահմանվել է բժշկական հսկողություն։
Այս մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տեղեկացրել են Տիգրան Ավինյանի գրասենյակից։
Ահազանգած քաղաքացին ՀՔԱՎ-ին հայտնել էր, որ մայիսի 22-ից կնոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել, և դրանից հետո ողջ ընտանիքով մեկուսացման մեջ են, չեն կարողանում աշխատել, սոցիալական ծանր վիճակում են հայտնվել։




Comments