top of page

Կորոնավիրուսով վարակված անձանցից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Apr 11, 2020
1 min read

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 8-ը ծայրահեղ ծանր վիճակում է: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով այսօր ցերեկվա ստացված տվյալները:

«Ունենք ծայրահեղ ծանր 8 հոգի, ծանր վիճակում՝ 40 հոգի»,-ասաց նախարարը:

Նա վստահեցրեց, որ ամեն առավոտ պաշտոնապես հրապարակվող վիճակագրությունը ներկայացնում է այն ամենը, ինչ կա, որևէ բան հանրությունից չի թաքցվում: Բոլոր դեպքերն ավտոմատ մուտքագրվում են էլեկտրոնային համակարգ: Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: Այս պահին առկա է մահվան 12 դեպք։


 
 
 

Comments


bottom of page