Կորոնավիրուսով վարակման 276 և մահվան 5 նոր դեպք է հաստատվել
Aug 14, 2020
1 min read

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 276-ով և դարձել 41299։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 6082 մարդ, կատարվել է 1465 նոր թեստավորում, առողջացել են վարակվածներից 267-ը։ Գրանցվել է մահվան 5 նոր դեպք։ Այլ հիվանդության պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 239-ն է:




Comments