top of page

Կորոնավիրուսով պայմանավորված այսօրվանից Հայաստանից մարդկանց մուտքը ԵՄ արգելվում է

Oct 29, 2021
1 min read

2021 թվականի հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել։ Այս մասին հայտնում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը։

Որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։

Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին:

Ավելին իմանալու համար անցեք հղումով

Նիդերլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է.

- ինքնամեկուսանա, եթե պատվաստված չէ,

- տրամադրի բացասական COVID-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է

- լրացնի առողջության հայտարարագիր։

 
 
 

Comments


bottom of page