top of page

Կորոնավիրուսից մահացած պացիենտի մասին

Aug 19, 2020
1 min read

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Օգոստոսի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42056 դեպք, որոնցից 35226-ն` առողջացած, 833-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 188567 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 244 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 249 է»:

 
 
 

Comments


bottom of page