top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները հայտնվել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում


Կորոնավիրուսից մահացած քաղաքացիների անձնական տվյալները հայտնվել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Տվյալների ցանկը պարունակում է մահացած քաղաքացիների անունները, ծննդյան տարեթվերը, հասցեները և թե որ հիվանդանոցում են բուժում ստացել:

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆակտոր»-ին ասել է․

«Մենք պատրաստվում ենք դիմել իրավապահ մարմիններին՝ պարզելու համար, թե ով է այդ էջի հետևում կանգնած, քանի որ սկզբնաղբյուրը․․․ կարծեմ ֆեյսբուքյան էջից է արտահոսքը տեղի ունեցել, ու նաև պարզելու համար, թե ինչպես է այդ ինֆորմացիան հասել տվյալ էջին»։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page