top of page

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը կարող է վատթարացնել իրավիճակը Եվրոպայում. ԱՀԿ

Dec 4, 2021
1 min read

Վերջին երկու ամսում Եվրոպայում COVID-19-ով վարակվածության դեպքերի աճը պայմանավորված է «դելտա» շտամով, սակայն «օմիկրոն»-ը կարող է սրել իրավիճակը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաճարակաբան Մարիա Վան Կերխովը, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն։

«Եվրոպայում վերջին երկու ամիսների ընթացքում աճ ենք նկատում, ինչը պայմանավորված է «դելտա» շտամով։ Եվ նոր շտամը կարող է սրել իրավիճակը», - ​​ասել է նա՝ ելույթ ունենալով առցանց նիստի ժամանակ՝ պատասխանելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հարցերին։

Նրա խոսքով՝ խիստ կարեւոր է շարունակել աջակցել համաճարակաբանական միջոցառումներին՝ «դելտա»-ի տարածումը սահմանափակելու համար: Մասնավորապես, պետք է ուժեղացնել բնակչության պատվաստումների արշավները։

 
 
 

Comments


bottom of page