top of page

Կորոնավիրուսի տարածումը նոր թափ է ստանում

Jul 8, 2020
1 min read

Կորոնավիրուսային համավարակն աշխարհում դեռ չի հասել իր գագաթնակետին: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը, գրում է ТАСС-ը:

Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ համավարակի բռնկման սկզբում 12 շաբաթվա ընթացքում հայտնաբերվել էր կորոնավիրուսի վարակի 400 հազար դեպք, իսկ միայն նախորդ հանգստյան օրերին աշխարհում արձանագրվել է 400 հազար դեպք: Ըստ նրա՝ կորոնավիրուսի տարածումը նոր թափ է ստանում։

 
 
 

Comments


bottom of page