top of page

Կորոնավիրուսի պատվաստման ծրագիրը մինչև տարեվերջ պետք է ծածկի բնակչության 10-15%-ը. նախարար

Mar 4, 2021
1 min read

Արդեն իսկ սահմանել ենք ռիսկային խմբերին, թե ովքեր առաջինը պետք է պատվաստվեն: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Մեր գնահատմամբ այդ խմբերում ընդգրկված անձանց պատվաստման ծրագիրը պետք է ծածկի բնակչության թվի 10-15 տոկոսը, սակայն կախված պատվաստանյութի գնից և մեր հնարավորություններից պետք է ամեն ինչ անենք, որ այս թիվն ընդլայնվի, նախատեսում ենք մինչև տարվա վերջ իրականացնել»:

Նա նաև նշեց, որ ռուսական «Sputnik V» պատվաստանյութից բացի, նաև «AstraZeneca» պատվաստանյութն է ձեռք բերվելու:

 
 
 

Comments


bottom of page