Կորոնավիրուսի ժամանակ նույնպես կյանք կա, և պետք է մեր բնականոն կյանքով ապրենք. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ կորոնավիրուսի համաշխարհային տարածման պարագայում մենք պետք է գտնենք ոչ միայն գոյատևելու, այլև այս ընթացքում աշխատելու, զարգանալու, նոր աշխարհ կառուցելու միջոցներ:
«Երեկ ասում էինք, որ կորոնավիրուսից հետո կյանք կա, բայց ես ուզում եմ վերաձևակերպել ու ասել, որ կորոնավիրուսի ժամանակ նույնպես կյանք կա, որովհետև ոչ ոք չգիտի, թե այս իրավիճակը որքան կտևի: Սա չի նշանակում, եթե ասենք 6-7 ամիս տևեց, ուրեմն 7 ամիս ոչ ոք տնից չպետք է դուրս գա: Հետևաբար, մենք պետք է գտնենք ոչ միայն գոյատևելու, այլև այս ընթացքում աշխատելու, զարգանալու, նոր աշխարհ կառուցելու միջոց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ համաճարակը ինչպես անսպասելի գալիս է, նույնպես էլ վերջ պետք է ունենա, բայց մենք պետք է պատրաստ լինենք առերեսվել: Վարչապետի հավաստամամբ՝ Հայաստանն ամենաքիչ խուճապ ապրած երկրներից է, որի համար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հանրությանը: «Մենք պետք է մեր բնականոն կյանքով ապրենք»,- ընդգծեց նա:




Comments