top of page

Կորոնավիրուսի թեստերի քանակը հնարավորինս կավելացվի

Jun 12, 2020
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հնարավորինս կավելացվի կորոնավիրուսի թեստերի քանակը, սակայն պետք է հասկանալ, որ հնարավորություններն անսահմանափակ չեն:

Փաշինյանն այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանի հարցին:

«Երեկ արել ենք 2 297 թեստ, սա մեր հնարավորությունների գրեթե եզրն է: Հիմա նաև մասնավոր լաբորատորիաներն են թեստավորում անում: Թեստերի քանակը հնարավորինս կավելացնենք, բայց անսահմանափակ չեն հնարավորությունները»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ վարակի տարածման տեմպը գցելու համար պետք է բոլորն իրենց վերաբերվեն, որպես կորոնավիրուսի վարակակրի:

 
 
 

Comments


bottom of page