top of page

Կորոնավիրուսի եւս 2 դեպք է հաստատվել. ընդհանուր հիվանդների թիվը կազմում է 8. նախարար

Mar 13, 2020
1 min read

Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա: Քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ 2 դեպքերն էլ այն անձանց շրջանակից են, որոնք մեկուսացվել են երեկ Էջմիածնից, ու եղել են վիրուսակիրների հետ շփված անձինք: Ստացվում է՝ կորոնավիրուսով վարակված 8 անձանցից 5-ը միեւնույն շրջապատի մտերիմ մարդիկ են:

 
 
 

Comments


bottom of page