top of page

Կորոնավիրուսի դեմ ՀՀ-ում երրորդ դեղաչափով պատվաստվել է 2736 քաղաքացի

Jan 17, 2022
1 min read

Պատվաստումային գործընթացը շարունակվում է. Հայաստանում հունվարի 16-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 միլիոն 761 հազար 529 քաղաքացի։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առաջին դեղաչափը ստացել է 973 հազար 944 քաղաքացի, երկրորդ դեղաչափը` 784 հազար 849 քաղաքացի։ Երրորդ դեղաչափով պատվաստվել է 2736 քաղաքացի։

 
 
 

Comments


bottom of page