top of page

Կորոնավիրուսի բռնկումից հետո Հռոմի պապը առաջին անգամ հավատացյալների ներկայությամբ քարոզել է․

Sep 2, 2020
1 min read

Կորոնավիրուսի բռնկումից հետո առաջին անգամ Հռոմի պապը հավատացյալների ներկայությամբ առաջին քարոզն է իրականացրել: Նա նույնիսկ որոշակի շփում է ունեցել մարդկանց հետ: Բանն այն է, որ Սուրբ աթոռը սկսել է մեղմացնել սահմանափակումները: Մարդիկ եղել են դիմակներով, սոցիալական որոշակի հեռավորության վրա, իսկ Վատիկանի տարածք մուտք գործելիս նաև ջերմաչափվել են:

Նա խոսել է համավարակի մասին՝ նշելով, որ այն ավելի մերկացրեց ու խորացրեց սոցիալական անհավասարությունը: Մինչ այս ավելի քան 6 ամիս Հռոմի պապը չորեքշաբթի օրերի ավանդական քարոզը իրականացնում էր իր անձնական գրադարանում, իսկ հավատացյալները նրան լսելու հնարավորություն ունեցել են առցանց:


 
 
 

Comments


bottom of page