top of page

Կորոնավիրուսի ավարտը դեռևս շատ հեռու է․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար

Apr 28, 2020
1 min read

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի ավարտը դեռ շատ հեռու է: Գեբրեյեսուսի խոսքերով՝ ԱՀԿ-ին մտահոգում է աֆրիկյան, արևելաեվրոպական, լատինամերիկյան և որոշ ասիական երկրներում կորոնավիրուսի դեպքերի աճը. շատ երկրներում թեստավորման սահմանափակ ռեսուրսների պատճառով տվյալները չեն արտացոլում իրականությունը: «Այս տարածաշրջաններում մահվան և վարակման դեպքերի թվերն ամբողջությամբ չեն պարզվում, քանի որ թեստավորում անցկացնելու հնարավորությունները չեն բավարարում: Այս վիրուսը չենք կարող հաղթահարել, եթե չմիավորվենք»,- ասել է Գեբրեյեսուսը:

ԱՀԿ ղեկավարը նաև նշել է, որ կորոնավիրուսը կանխարգելելու համար պատվաստանյութի մշակման աշխատանքները մեծ արագությամբ են ընթանում:

 
 
 

Comments


bottom of page