Կոչումները, պարգևները վաղուց արժեզրկել են, իսկ սրանք բուկլետի տակ բաժանում են. Տիգրան Աբրահամյան
Jul 5, 2021
1 min read

Անկեղծ ասած մեծ իրադարձություն չեմ համարում սրան-նրան գեներալի ուսադիրներով կամ պետական բարձր պարգևներով «հարստացնելը»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով ԱԱԾ տնօրենին, ՀՀ ոստիկանապետին, ՊՆ ՌՈ պետին գեներալ-մայորի կոչումների շնորհելուն:
«Եղած ծանր իրողությունների պայմաններում դա ոչ առաջնային քննարկման առիթ է, ոչ էլ առանձնապես անսպասելի իրադարձություն։
Կոչումները, պարգևները վաղուց արժեզրկել են, իսկ սրանք բուկլետի տակ բաժանում են»,-հավելել է նա:




Comments