Կոչ ենք անում Լուսավոր Հայաստանին միանալ ԱԺ արտահերթ գումարելու գործընթացին. Զոհրաբյան
Nov 11, 2020
1 min read

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կոչ է անում ԼՀԿ-ին և «Իմ քայլը» դաշինքի այն պատգամավորներին, որ դեմ են ՀՀ վարչապետ Փաշինյանի կայացրած որոշմանը միանալ ԱԺ արտահերթ նիստ գումարելու գործընթացին։ Այս մասին ԱԺ դիմաց հանրահավաքի ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը։ «Էդմոն, իմ ընկեր, կոչ եմ անում միանալ մեզ և իրավական ճանապարհով պահանջել Փաշինյանի հրաժարականը։ Չի կարող թուրքի առաջ ծնկի եկած անձը կառավարի Հայաստանը», - Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին դիմելով նշեց ԲՀԿ պատգամավորը։
Զոհրաբյանը նաև կոչ արեց ոստիկաններին չխոչընդոտել իրենց մուտքը ԱԺ։




Comments