top of page

Կոնգրեսում նախազգուշացրել են պատժամիջոցների բացասական ազդեցության մասին ԱՄՆ տնտեսության վրա

Feb 8, 2021
1 min read

Պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնն օգտագործում է այլ երկրների քաղաքականության վրա ազդելու համար, կարող են բացասաբար ազդել ԱՄՆ տնտեսության վրա: Այս մասին նախազգուշացրել է երկրի Կոնգրեսի հետազոտական ​​ծառայությունը, գրում է «Իզվեստիա»-ն:

Ինչպես նշվում է ծառայության ամփոփման մեջ, պատժամիջոցները սահմանափակում են բիզնեսի վարումը, որին կարող էին մասնակցել ամերիկացի ֆիզիկական եւ իրավաբանական անձինք: Դա տնտեսական ծախսերի է հանգեցնում:

Բացի այդ, սահմանափակումները պատասխան գործողությունների են դրդում նաեւ այլ պետություններին: Օրինակ, Ռուսաստանն արգելք է սահմանել ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ:

 
 
 

Comments


bottom of page