top of page

Կոնգոյում գրոհայինները սպանել են 19 խաղաղ բնակչի

Aug 28, 2021
1 min read

Առնվազն 19 մարդ է զոհվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արեւելքում՝ «Ժողովրդավարական ուժերի դաշինք» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից, հայտնում է AFP-ն:

«Սպանվել են Հյուսիսային Կիվու նահանգի Կասանզի գյուղի 19 բնակիչներ»,- հայտարարել է տեղական իշխանությունների ներկայացուցիչ Կակուլե Կալունգաուն:

Զոհվածների մարմինները շաբաթ օրը հայտնաբերել են Կարմիր Խաչի տեղական մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր աշխատում են տեղում, բնակիչները սպանվել են մեկ օր առաջ: Մարզային իշխանությունները հայտնել են, որ հարձակումը իրականացրել են ԺՈՒԴ-ի անդամները:

Հյուսիսային Կիվու նահանգում մայիսի 6-ից շրջափակման ռեժիմ է, որը մտցրել է Կոնգոյի նախագահ Ֆելիքս Չիսեկեդին՝ անվտանգության վիճակի վատթարացման պատճառով:

 
 
 

Comments


bottom of page