top of page

Կոմունիստական կուսակցությունը Երևանի կենտրոնով ավանդական երթ է անցկացրել

May 1, 2021
1 min read

Կոմունիստական կուսակցությունը Երեւանի կենտրոնով մայիսմեկյան ավանդական երթ է անցկացրել: ՀԿԿ ակտիվիստները հավաքվել են Սարյանի պուրակի մոտ եւ կարմիր դրոշներով անցել Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով: Կոմունիստներն իրենց միջոցառումը անցկացրել են Ստեփան Շահումյանի հուշարձանի մոտ: Ակցիայի մասնակիցներից մեկի մոտ եղել է «Չենք վստահում իշխանությանը» գրությամբ պաստառ:

ՀԿԿ Կենտկոմի Առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց,որ վերջին 30 տարում, այդ թվում նաեւ թավշյա հեղափոխությունից հետ, միանշանակ ցուցադրվել են սոցիալիստական համակարգի բոլոր դրական կողմերը: Եվ այն, նրա խոսքով, կարող է Հայաստանը դուրս բերել աղետալի դրությունից:

 
 
 

Comments


bottom of page