top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կոմանդոսի հերոսական կերպարը զուգորդվում է Արցախյան ազատամարտում տարած հաղթանակների հետ. Բ. Սահակյան


Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Տեր-Թադեւոսյանների ընտանիքին՝ ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան կապակցությամբ:

Anews.am-ը ներկայացնում է ցավակցական հեռագիրը.

«Մեծ վշտով ընդունեցի Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան լուրը:

Անգնահատելի է նրա ավանդը հայոց պետականության եւ պաշտպանության բանակի կայացման ու զարգացման գործում:

Կոմանդոսի հերոսական կերպարը զուգորդվում է Արցախյան ազատամարտում տարած հաղթանակների հետ: Այն միշտ վառ կմնա մեր սրտերում:

Այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում հերոսի ընտանիքին ու հարազատներին, ընկերներին եւ մեր ողջ ժողովրդին»։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page