top of page

Կյանքից հեռացել է հայտնի իրավաբան, ՀՀ պետական գործիչ Տարիել Կարապետի Բարսեղյանը

Aug 28, 2021
1 min read

Կյանքից հեռացել է հայտնի իրավաբան, ՀՀ պետական գործիչ Տարիել Կարապետի Բարսեղյանը:

Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին՝ ժամը 18:00-ին՝ Լորիս Մելիքով 20 հասցեում:


Կրթությունը

1959-1962 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1967 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ 1970 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեությունը

1969-1989 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս, 1989-2000 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի և դատավարության ամբիոնի վարիչ։

2000 թվականից - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ։ 1990-1998 թթ. - ՀՀ Գերագույն դատարանի նախագահ։

2008 թ. մայիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել ՀՀ Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամ՝ հինգ տարի ժամկետով։

Երկար տարիներ հայկական հեռուստատեսությամբ հեղինակել և վարել է «Մարդը և օրենքը» հաղորդաշարը։ Կոչումներ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան (2009)

 
 
 

Comments


bottom of page