top of page

Կմեկնարկի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի համերգը

Dec 15, 2020
1 min read

Ս․ թ․ դեկտեմբերի 16-ին, ժամը 19։00 սիրով հրավիրում ենք Արամ Խաչատրյան համերգասրահ՝ «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի մեկնարկային համերգին։

Բեթհովենի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 19։00 Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն հանճարեղ կոմպոզիտորի թիվ 5 և թիվ 6 («Հովվերգական») սիմֆոնիաները։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում դեկտեմբերի ընթացքում կկայանա երկու սիմֆոնիկ և երկու կամերային համերգ։ Դեկտեմբերի 17-ին, ժամը 19։00 Արամ Խաչատրյան համերգասրահում ունկնդիրը հնարավորություն կունենա լսելու Բեթհովենի թիվ 1 և թիվ 4 սիմֆոնիաները։

Համերգները կղեկավարի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը կազմակերպում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնը հարգանքի տուրք է մատուցում հանճարեղ կոմպոզիտորի ժառանգությանը, որը կերտվել էր խավարի դեմ իր հավերժական պայքարի համատեքստում:

 
 
 

Comments


bottom of page