top of page

Կմեկնարկի Կամերային նվագախմբի նոր համերգաշրջանը

Sep 8, 2021
1 min read


Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 9-ին, ժամը 19։30 կկայանա Վիվալդիի ստեղծագործությունների ինքնատիպ երեկո, որով կմեկնարկի Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2021-22 թթ․ համերգաշրջանը:

Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):

Դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան: Որպես մենակատարներ հանդես կգան սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո-սոպրանո Մարիամ Ալոյանը, սոպրանո Հենրիետտա Հարությունովան:

Համերգային ծրագրում Վիվալդիի Gloria, Nisi Dominus, Gelido In Ogni Vena, Սիմֆոնիա Սոլ մաժոր ստեղծագործություններն են:

 
 
 

Comments


bottom of page