top of page

ԿՀՎ տնօրենը Պակիստանի բարձրաստիճան զինվորականների հետ քննարկել է Աֆղանստանում տիրող իրավիճակը

Sep 10, 2021
1 min read

ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսը Պակիստանի բանակի գերագույն հրամանատար, գեներալ Քամար Ջավեդ Բաջվայի հետ քննարկել է Աֆղանստանում տիրող իրավիճակը, հաղորդում է AP-ը։

«Պակիստանը նախկինի պես հակված է իր միջազգային գործընկերների հետ համագործակցությանն ու Աֆղանստանի ժողովրդի բարեկեցությանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Բեռնսը շնորհակալություն է հայտնել Պակիստանին Աֆղանստանից տարհանման օպերացիայում դերի համար։

 
 
 

Comments


bottom of page