top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կկայանա «Ջաբրայիլի արծիվը» գրքի շնորհանդեսը


«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հրավիրում է ներկա գտնվելու փոխգնդապետ Դավիթ Նազարյանի հիշատակին նվիրված «Ջաբրայիլի Արծիվը» գրքի շնորհանդեսին և ֆիլմի պրեմիերային։ Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ ժամը 18֊:00-ին, «Դաբլ Թրի բայ Հիլթոն» հյուրանոցային համալիրի մեծ դահլիճում։

Գիրքը բաղկացած է երկու հատորից՝ «Երդվյալը. Ջաբրայիլի Արծիվը» և «Առաջնագծի մարտիկը»: Հրատարակել է «Էդիթ պրինտ» հրատարակչությունը:

Առաջին գիրքը նվիրված է փոխգնդապետ Դավիթ Ռաֆայելի Նազարյանին, որը 18 տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ներառում է հերոսի մանկությունից մինչև զինվորական ծառայության տարիները և պատերազմի ընթացքը:

Գրքում նկարագրվում է նրա՝ առաջնորդի կերպարը, մարդկային հատկանիշները: Պատերազմի ընթացքում հրամանատարն աչքի է ընկել բացառիկ խիզախությամբ՝ օրինակ ծառայելով զինակիցներին և մինչև վերջ հավատարիմ մնալով հայրենիքին տված երդմանը:

«Առաջնագծի մարտիկը» գիրքը ներառում է 9 ՊՇ , 3-րդ ՀԳՄ-ի անմահացած տղաների կենսագրությունները, նրանց սխրանքներն ու քաջագործությունները արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page