Կկայանա «Ավելի շատ իմացություն ավելի արդյունավետ կանխարգելման համար» խորագրով գիտաժողովը
Jun 24, 2021
1 min read

Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ հունիսի 25-ին` ժամը 10:30-ին, «Օպերա Սյութ Հոթել» հյուրանոցի Մոցարտ սրահում (Երևան, Ռաֆայել Լեմկինի փող., 1 շենք) տեղի կունենա «Ավելի շատ իմացություն ավելի արդյունավետ կանխարգելման համար» խորագրով գիտաժողով: Միջոցառումը կազմակերպվել է առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի», աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի և «Մենք թմրանյութերի դեմ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով։ Սիրով հրավիրում ենք լուսաբանելու




Comments