top of page

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին

Dec 12, 2021
1 min read


Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն առաջին անգամ այցելել են նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին: Այս մասին հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը: Զառա Ամատունին նաեւ հայտնեց, որ տեսակցել են նաև Ադրբեջանում պահվող մյուս ռազմագերիներին: ԿԽՄԿ ներկայացուցիչները տեղեկացել են գերիների առողջական վիճակի մասին, ծանոթացել պահման պայմաններին, գերիները կապ են հաստատել ընտանիքների հետ:

 
 
 

Comments


bottom of page