top of page

Կիրականացվեն Խնածախի, Այգեստանի և Մարտակերտի հարակից տարածքներից զինամթերքի ոչնչացման աշխատանքներ

Dec 11, 2020
1 min read

Օրվա ընթացքում ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների և Մարտակերտ քաղաքի հարակից տարաքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ, հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

Այս օրերին սակրավորները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով հետախուզական ու որոնողական աշխատանքներ են իրականացնում բոլոր բնակավայրերում:

Հայտնաբերված ռազմամթերքը տեղափոխվում է անվտանգ վայր կամ ոչնչացվում է տեղում:

Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:

Պարզաբանումների և այլ մանրամասների համար զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911,101,112 հեռախոսահամարներին:

 
 
 

Comments


bottom of page