Կիպրոսը բողոք է ներկայացրել ՄԱԿ ԱԽ-ին՝ կապված Վարոշայում Անկարայի գործողությունների հետ
Jul 21, 2021
1 min read

Կիպրոսը բողոք է ներկայացրել ՄԱԿ ԱԽ-ին՝ կապված Վարոշայում Անկարայի գործողությունների հետ: Այս մասին հայտարարել է Կիպրոսի ԱԳՆ ղեկավար Նիկոս Խրիստոդուլիդեսը, հաղորդում է Reuters-ը: Թուրք կիպրացիների առաջնորդը եւ Թուրքիայի նախագահը հայտարարել են, որ Վարոշայի մի մասը կանցնի քաղաքացիական հսկողության տակ: Խրիստոդուլիդեսի խոսքով՝ դա ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի ակնհայտ խախտում է եւ բացասաբար կազդի բանակցությունների վերսկսման վրա:




Comments