top of page

Կիմ Չեն Ընի երկարատև բացակայության հնարավոր պատճառը հայտնի է

May 3, 2020
1 min read

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի երկարատև բացակայությունը կարող է պայմանավորված լինել ԿԺԴՀ-ի վրա համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռելու նրա ցանկությամբ: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիին հղում կատարելով՝ ՄԳԻՄՈ –ի արևելագիտության ամբիոնի դոցենտ Իլյա Դյաչկովին: Դյաչկովին հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսի տարածման ֆոնին Հյուսիսային Կորեայի գործերի հանդեպ ուշադրությունը թուլացել էր, ուստի տեղի իշխանությունները ստիպված էին մի շարք միջոցներ ձեռնարկել երկիրը տեղեկատվական դաշտ վերադարձնելու համար: «Առաջնորդի անհետացումը, որի մասին բոլորը հանկարծ սկսեցին խոսել, դարձել է ինքն իր վրա ուշադրություն հրավիրելու միջոց: Եվ զարմանալի ձևով այդ մասին սկսեց խոսել ամբողջ համաշխարհային մամուլը, կատարվածի մասին ենթադրություններ հնչեցնող լուրերը մեկ շաբաթ շարունակ չէին իջնում լրատվական հարթակներից»: Ինչ վերաբերում է նրան, որ  Կիմ Չեն Ընը բացակայել էր  պապի՝ Կիմ Իր Սենի  ծննդյան տարեդարձի ամենամյա միջոցառումից, դա կարող է կապված լինել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում զանգվածային իրադարձությունները հետզհետե կրճատելու ծրագրերի մասին ազդանշան լինելով՝ կորեացիներին: 

 
 
 

Comments


bottom of page