Կիմ Չեն Ընը նոր հեռահար մարտավարական զենքի ստուգում է իրականացրել
Apr 17, 2022
1 min read

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկա է գտնվել նոր մարտավարական սպառազինման փրձարկումներին: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ներին: Խոսքը զենքի մասին է, որը զգալիորեն կբարձրացնի առաջադեմ հրետանային հեռահար համալիրների հզորությունը, ինչպես նաեւ կբարձրացնի մարտավարական միջուկային արկերի արդյունավետությունը: Հյուսիսկորեական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ փորձնական կրակահերթերը հաջողությամբ են իրականացվել: Նոր սպառազինման ստուգման ժամանակ Կիմ Չեն Ընը հանձնարարել է հզորացնել երկրի պաշտպանունակությունը եւ զարգացնել միջուկային ուժերը:




Comments