top of page

ԿԺԴՀ-ն հայտարարում է, որ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան կբախվեն նոր սպառնալիքների

Aug 10, 2021
1 min read

ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան կբախվեն նոր սպառնալիքների ամենամյա զորավարժությունների անցկացման պատճառով: Այս մասին հայտարարել է հյուսիսկորեացի պաշտոնյա, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույր Կիմ Յո Չժոնը, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով՝ զորավարժություններն «անցանկալի, ինքնակործանող գործողություններ են», որոնք սպառնում են Հյուսիսային Կորեայի ժողովրդին եւ մեծացնում լարվածությունը Կորեական թերակղզում: «Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն կբախվեն անվտանգության էլ ավելի մեծ սպառնալիքի զորավարժությունների պատճառով: Նրանք անտեսում են մեր բազմաթիվ զգուշացումները»,-հավելել է նա: Նա նաեւ զորավարժությունների անցկացման համար Հարավային Կորեային մեղադրել է դավաճանության մեջ այն բանից հետո, երբ թեժ գիծ է վերականգնվել Փհենյանի եւ Սեուլի միջեւ:

 
 
 

Comments


bottom of page