Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։
Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև:
Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո:
Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին, որը, ստանալով Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլտատրում է ապրանքների փոխադրումը։
Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը:
Ապրանքների ցանկը՝
Քլորիդ ծովի ջուր - 2501 Ծծումբ ոչ սուբլիմացված -2503 Ցեմենտի կլնիկեր- 252310 Նավթային կոքս, նավթային բիտում եւ բիտումային ապարներից ստացված նավթի կամ նավթամթերքների վերամշակման արդյունքում ստացված այլ մնացորդներ - 2713 Հեղուկ քլոր - 2801 Ծծումբ` սուբլիմացված կամ նստվածքային. ծծումբ կոլոիդային - 2802 Քլորոսուլֆոնային թթու - 2806 Ծծմաթթու, օլեում - 2807 Ազոտական թթու, սուլֆազոտական թթուներ - 2808 Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա). կալիումի հիդրօքսիդ (կծու կալիում). նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ, նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա) - 2815 Քլորիտ, հիպո-քլորիտ, բրոմիտ - 2828 Սուլֆիտներ, թիոսուլֆատներ. - 2832 Կարբոնատներ, պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ) - 2836 Կարբիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով - 2849 Ածխաջրածնի ածանցիալներ - 2904 Բազմակարբոնաթթուներ - 2917 Ամոնիումի նիտրատ - 3102 այդ թվում՝ ջրային լուծույթում - 30 Պլաստամասա և պլաստմասայից պատրաստված արտադրատեսակներ խմբից՝ 3901-ից 3907




Comments