top of page

ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Jun 21, 2021
2 min read

ԿԸՀ-ն իր այսօրվա՝ հունիսի 21-ի նիստում հաստատեց ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրեցին արձանագրությունը։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների թիվն է 2 միլիոն 591 հազար 316, քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների թիվը 1067, շրջիկ արկղով քվեարկող ընտրողների ընդհանուր թիվը` 2451, ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 595 հազար 334, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 1 միլիոն 282 հազար 411 կամ 49, 4 տոկոս:

Անվավեր քվեաթերթիկները թիվը կազմել է 4682:

Անճշտությունների չափը՝ 1110 է:

Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ստացած ձայներն ու տոկոսները.

1. «Արդար Հայաստան» կուսակցություն - 0.31% (3922)

2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - 1,54% (19690)

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 53,92 % (687 414)

4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն – 0,36% (4623)

5. «Ազատություն» կուսակցություն – 0,14 % (1844)

6. «Պատիվ ունեմ» դաշինք – 5,23 % (66647)

7. «Միասնական Հայրենիք» կուսակցություն – 0,08 % (957)

8. Համահայկական ազգային պետական (ՀԱՊ) կուսակցություն – 0,06 % (803)

9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 1,22 % (15571)

10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն – 0,95 % (12164)

11. «Հանրապետություն» կուսակցություն – 3,04 % (38730)

12. «Հայոց Հայրենիք» կուսակցություն – 1,03 % (13119)

13. «Ազատ Հայրենիք» կուսակցություն – 0,32 % (4136)

14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 3,95 % (50419)

15. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն – 0,39 % (5021)

16. «5165» ազգային պահպանողական շարժում կուսակցություն – 1,22 % (15546)

17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն – 0,3 % (3773)

18. «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինք –1,5 % (19145)

19. «Ազգային օրակարգ» կուսակցություն – 0,06 % (721)

20. «Վերելք» կուսակցություն - 0,1 % (1259)

21. Ազատական կուսակցություն – 1,17 % (14935)

22. Հայաստանի եվրոպական կուսակցություն – 0,22 % (2786)

23. «Հայաստան» դաշինք – 21,04 % (268300)

24. Ազգային-ժողովրդավարական բեւեռ կուսակցություն – 1,47 % (18773)

25. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն – 0,28 % (3561)


 
 
 

Comments


bottom of page