ԿԸՀ ղեկավարը հայտարարեց խախտման մասին, սակայն այդպես էլ չնշեց մեղավորին. Արամ Վարդևանյան

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ խախտումներ են եղել, դրանք արձանագրվել են, սակայն չասաց, թե ով է դրանք կատարել: Այս մասին սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Ըստ պատգամավորի՝ խոսքը, մասնավորապես, լռության օրը պահպանելու պահանջի խախտման մասին է: Ինչպես նշեց Վարդեւանյանը, նման խախտում արձանագրվել է վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
«ԿԸՀ-ն առաջին անգամ է նման խախտում արձանագրել: Այդ պահանջը, չնայած նախորդ ընտրություններին տեղի ունեցած բոլոր թերություններին ու խախտումներին, այնուամենայնիվ պահպանվեց: Այն կատարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար, այնուհետեւ՝ վարչապետի պաշտոնակատար, այժմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- շեշտեց ընդդիմադիրը:




Comments