«Կենտրոնի բաժանմունքում ենք». Արմեն Աշոտյանին բերման են ենթարկել
May 2, 2022
1 min read

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել։ «Ինձ և ևս մի քանի տասնյակ հոգի բերման ենթարկեցին։ Հիմա Կենտրոնի բաժանմունքում ենք։ Նիկոլին փաստորեն Իմոդիումը չօգնեց։ Պիտի միանգամից պռոբկա խփել։ Իսկ մեր պայքարը շարունակվելու է»,-գրել է նա: Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին: Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:




Comments