top of page

Կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը կամբողջացվի առաջիկա օրերի ընթացքում․ Զառա Մանուչարյան

Sep 10, 2021
1 min read



ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը տարածել է պարզաբանում կապված կենսաթոշակների և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումների հետ:

Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է․

«Պետական կենսաթոշակների և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարում կատարելու նպատակով Հայփոստն ու բանկերը սեպտեմբեր ամսին ֆինանսավորվել են վճարման ենթակա գումարի ավելի քան 97%-ով:

Վճարման գործընթացը կամբողջացվի առաջիկա օրերի ընթացքում․ հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասովւմ է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք «Հայփոստ»-ի հայտարարության մասին, որում սոցնախարարությունը հայտարարել էր, որ այսօրվանից դադարեցրել է ենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի կանխիկ վճարումները՝ գումարի բացակայության պատճառով։

 
 
 

Comments


bottom of page